Quantcast
Channel: ԻՄ ՓՈՍՏԻՑ –Աշոտ Բլեյան
Viewing all 55 articles
Browse latest View live

Բաց գրագրություն

0
0

«Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագիծը՝ քաղաքային ծրագիր. կրթահամալիրի տնօրենի հունիսի 19-ի օրագրի (1692-րդ համարի) հավելվածը։

Կրթահամալիրի տնօրենի նամակից. 0605.2019թ.

Դիմում ենք կրթահամալիրի հիմնադիր ՀՀ կառավարությանը, Ձեզ, հարգելի վարչապետ, կրթահամալիրի 2019, 2020-2022 թթ զարգացման ծրագրով որոշված հրաշալիների իրագործման մասնակցության հարցով։

    1. Կրթական պարտեզ բնակելի արվարձանում

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ՀԱԶ Բ-1 թաղամասում գործող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 4 հաստատությունները, Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 181 հիմնական դպրոցը, երեք նախադպրոցական հաստատությունները 2015թ.-ից Երևանի քաղաքապետարանի հավանությամբ, մեր նախաձեռնությամբ, ջանքերով ու նյութական միջոցներով սկսել են գործել որպես մեկ միասնական կրթական տարածք՝ կրթական ամբողջական ներառական գոտի, առանց բնակիչներին, սովորողներին և սաներին արհեստականորեն բաժանող, անհարմար ու խոչընդոտող բաժանարար գծերի։ Հողը ունի մեկ սեփականատեր՝ Երևան համայնքը, կրթական օբյեկտների սեփականատերը ՀՀ կառավարությունն է, իսկ ուսումնական հաստատությունների հիմնադիրը կա՛մ կառավարությունն է, կա՛մ Երևան համայնքը։

Բնակելի արվարձանում կրթական պարտեզը, այսօրվա անավարտ վիճակով անգամ, ակնհայտ հարմար է սոցիալական նոր միջավայրի ձևավորմանը, խնամված-կանաչ՝ որպես ամբողջական ներառական բնակելի արվարձանի հանրակրթական միջավայր։

Կրթական պարտեզի զարգացումը կրթական պարտեզի մյուս ուսումնական հաստատությունների ցանկապատերի-պարիսպների վերացումը, միջդպրոցական-ներթաղային անցումների-հեծանվուղիների ստեղծումն է, բարեկարգումը, հարակից տարածքների բարեկարգումը-ոռոգումը, որ կարող են իրականացվել Երևանի քաղաքապետարանի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աջակցությամբ։ Այսպիսով կրթական պարտեզը, ՀՀ օրենքի պահանջով, ամբողջական ներառական կդառնա, առանձին հաստատություններում արվող ներդրումները, անկախ ենթակայությունից և միջոցների աղբյուրից, բնակիչը կստեղծի իր համար առավել բարենպաստ սոցիալական նոր միջավայր։ Երևանի քաղաքապետին, ԿԳ նախարարին առաջարկել ենք վարչական շրջանին ենթակա թիվ 95, 93, 76 մանկապարտեզների՝ այսօր կիսով չափ զբաղեցված շենքերը վերանորոգել և վերակազմակերպել որպես քաղաքապետարանի ենթակայության դպրոց-պարտեզներ, իսկ թիվ 181 դպրոցը դարձնել միջին դպրոց, որը հնարավորություն կտա նաև բեռնաթափելու թիվ 181 հիմնական դպրոցը։ Նպատակահարմարության դեպքում այս չորս հաստատություններով կարող է ձևավորվել քաղաքապետարանին ենթակա հանրակրթական համալիր։ Մենք ԿԳ նախարար պարոն Հարությունյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար աշխատողների, Երևանի ճարտարապետի հետ քննարկել ենք կրթական պարտեզի նախագծի սխեմայով այս զարգացումները, Երևանի քաղաքապետ պարոն Մարությանին հրավիրել ենք տեղում ծանոթանալու ու որոշումներ կայացնելու կրթական պարտեզի նախագծի սխեմայով։

Երևանի քաղաքապետ Հ. Մարությանի արձագանքը առաջարկին (մայիսի 29)

Երևանի քաղաքապետի՝  հունիսի 20-ի նամակը ԿԳՄՍ նախարարին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ հունիսի 21-ի նամակը կրթահամալիրի տնօրենին 

Հյուսիսային դպրոց-պարտեզի ղեկավար Քնարիկ Ներսիսյանի՝ հունիսի 25-ի նամակը Երևանի քաղաքապետին

Կրթահամալիրի տնօրենի պատասխանը (հունիսի 27)

Ցավում եմ, որ Երևանի քաղաքապետարանը, վարչական շրջանը տարբերություն են դնում երևանցի երեխաների միջև՝ «հոգածության» տակ առնելով, «պաշտպանելով» համայնքային ենթակայության թ. 93 մանկապարտեզի (հասցեն՝ Րաֆֆու 69) սաների անազատությունը, ոչ երեխավայել  միջավայրը՝ ավերված շենք, անապատացող տարածքով համայնքային սեփականություն հող, հարևան կրթական հաստատության՝ «իրեն ոչ ենթակա» դպրոց-պարտեզի սաների, ուսուցիչների «ոտնձգությունից»։ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ Հյուսիսային դպրոց-պարտեզում (հասցեն՝ Րաֆֆու 69/1) էլ են երևանցիներ՝ 2 տարեկանից սկսած, որ իրենց հատկացված պետական շենքում և համայնքային հողատարածքում, կրթահամալիրի, դպրոց-պարտեզի կանոնադրությամբ որոշված գործունեությամբ են զբաղվում։ Հյուսիսային դպրոցի մյուս հարևանի՝ թ. 76 մանկապարտեզի (հասցեն՝ Րաֆֆու 85/5) անհանգստությունը կրթահամալիրի մանկավարժությունից այն աստիճանի հասավ, որ իրենց խաղողի թառմանները մշտական աղբից, չորանալուց փրկող սեբաստացի սովորողների նախաձեռնությունը քրեականացրեց. հեղինակային կրթական ծրագրի, քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային փառատոնի շրջանակում նախագիծ իրականացնող սովորողները հրապարակային «արժանանում» են վարչակազմի, ոստիկանության միջամտությանը։ Հարավարևմտյան Բ-1 թաղամասի՝ էլի քաղաքապետարանի ենթակայության թ.95 մանկապարտեզը (հասցեն՝ Զ. Անդրանիկի 124), որ գործում է կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզի (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 47/1) և քոլեջի (հասցեն՝ Զ. Անդրանիկի 92/1) հարևանությամբ, իր մասով օգտվում է մեր ստեղծված երեխայավայել պայմաններից, և որևէ անհանգստություն, միջադեպ չեն եղել։ Դժվար չէ տեղում համոզվելը՝ ինչը ինչոց է։

Կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզը՝ իր ղեկավարով, ուսուցիչներով, սովորողներով, ծնողներով, որպես կրթական ինքնավար համայնք, իր գործունեության համար պիտի ինքը պատասխաներ, և պատասխանում է։

Այնուհանդերձ.  քաղաքապետի՝ ՀՀ ԿԳՄՍՆ ուղղված նամակին հակիրճ պատասխանեմ։ Եթե իսկապես տեսնեք գործոններ, որոնք խանգարում են այլ կրթական հաստատության սաների անդորրը, ապա դրանք շատ արագ կվերացվեն։ Այսօրվա Հայաստանում այլ լուծում չի կարող լինել, և իմ կողմից  այլ լուծում հնարավոր չէ պատկերացնել, քանզի իմ ողջ գիտակցական կյանքը Հայաստանի բոլոր երեխաների կրթության, ազատ քաղաքացի մեծանալու համար է։

Լավ կլիներ, եթե խնդիրը սահմանափակվեր միայն բարձր երաժշտության, ֆուտբոլ խաղալու դրվագով, կամ խոսքը հանրային (բաց) տարածքի և կադաստրային (փակ) սահմանի շփոթի մասին լիներ։ Խնդիրը շատ խորն է, արմատներն անցյալից են գալիս. վերջին մեկ տարում քաղաքապետարանի կողմից ի՞նչ է արվել՝ դրանք հասկանալու, դասակարգելու, մեր կողմից տարիներով մշակված-փորձարկված հստակ լուծումների ճանապարհով գնալով համար։ Իմ բոլոր հրավերներին՝ գալ տեղում քննարկելու հարցերը, սկսելու դրանց ոչ բարդ լուծումների իրականացումը, անտեսվել են։ Այն դեպքում, երբ բոլոր նրանք՝ հարյուրներով մարդիկ, որ տեղում ծանոթանում են, կրթահամալիրից գնում են գոհունակ՝ արածը տարածելուն աջակցելու խոստումով։ Սա է մեծ խնդիրը։

Նշված հասցեներով քայլելիս պարզ նկատվում է աշխատածի և չաշխատածի սահմանը, ձեռքերը ծալած նստելու և բարիք ստեղծելու սահմանը, բողոք-նամակի և ստեղծագործ աշխատանքի սահմանը։ Սա կարելի է տեսնել սեփական  անզեն աչքով, ու լուծումները հետևաբար կլինեն նույնքան պարզ։

Ինչպե՞ս կարող էր հեղափոխված Հայաստանի մայրաքաղաք Երևանի քաղաքապետարանում այսպիսի տեքստ ծնվել։ «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծին, որ ի դեպ, իրականացվում է 2015թ.-ից Երևանի քաղաքապետարանի գիտությամբ, Հարավարևմտյան Բ-1-ում գործող թ. 181 հիմնական դպրոցի, թթ 95, 93, 76 մանկապարտեզների՝ իրենց խնամքին հանձնված հողատարածքներում և շրջակա միջավայրում անհանդուրժելի վիճակի համար պատասխանատուների արձագանքը (չեմ գնահատում), ցավոք, խրախուսվո՞ւմ է ազգընտիր քաղաքապետի կողմից։ Մեր ստացած այս տեքստը չենք կարող դիտել որպես պատասխան՝ կրթահամալիրի զարգացման ծրագրով պաշտոնապես ՀՀ վարչապետին, ՀՀ ԿԳՄՍՆ, Երևանի քաղաքապետին ներկայացված նախագծի. խոսակցության թեման կարող էր լինել, պիտի լինի ծրագրի շարունակումը։

Հարգելի քաղաքապետ, այս օրերին կրթական պարտեզում «Ուսումնական ամառ» նախագիծը, քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնը տարերքի մեջ են՝որպես հանրապետությունում փոփոխությունների, զարգացման հարթակներ։ Հունիսի 28-ին՝ ուրբաթ օրը, ժամը 9։00-ից սկսած համեցեք՝ գնահատելու։ Իսկ արդյունքները կարող ենք ամփոփել ժամը 12։00-ի «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում. 2019, 2020-2022-ի աշխատանքներ» կլոր սեղանով։ Համեցեք ցանկացած այլ օր, բացի շաբաթ-կիրակիից. ինչ որ արել ենք, ինչ որ կա՝ բաց է, ակնհայտ։

(21) դիտում


Ուսումնական թեժ ամառ

0
0

Կրթահամալիրում «Ուսումնական ամառ» ամենամյա հեղինակային ծրագրով  այս օրերին ընթացող միջազգային նախագծեր

Կրթահամալիրի Միջին, ավագ դպրոցների սովորողների 12 հոգիանոց խումբը 8-րդ տարին ստացել է Թուրքիայի Իզմիրում ՆԱՍԱ-ի տիեզերագիտական ամենամյա ճամբարի մասնակցության ուղեգիր և կրթահամալիրի երկու դասավանդողների հետ հուլիսի 22-ից Իզմիրում է։

Մեր խմբին Երևան-Իզմիր ճանապարհին Ստամբուլում դիմավորում և ճանապարհում են, հիշարժան ստամբուլյան այցելությունների շարք կազմակերպում Ստամբուլի մեր գործընկերներից Բոմոնթի վարժարանի տնօրեն Գարեգին Պարսամյանը, վարժարանի սովորողների, ուսուցիչների խումբը։ Ստամբուլից, Իզմիրի ճամբարից սովորողների, դասավանդողների տպավորություններին, լուսաբանմանը կարող եք հետևել mskh.am-ում, մասնակիցների ուսումնական բլոգներում, սոցցանցում։

Լուսանկարները՝ Վարդուհի Հայրյանի, Տաթև Աբրահամյանի։

Հուլիսի 22-ին սկսվեց Փարիզի «Մկնիկներ» ուսումնական կենտրոնի հետ հերթական համատեղ ճամբարը, որը գործում է կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում, կշարունակվի Վարդենյաց լեռնանցքով Սևանի «Ժայռում»։ Հայ-ֆրանսիական հուլիսյան ճամբարը կավարտվի Վարդավառի ուսումնական ծեսով Աշտարակում։ Կրթահամալիրի և փարիզցի սովորողների հայրենագիտական, մարզական, ազգագրական-մշակութային գործունեությանը, հաստատված ընկերությանը կարող եք հետևել mskh.am-ում, մասնակիցների ուսումնական բլոգներում, սոցցանցում։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի։

Հայաստանում Վրաստանի դեսպանատան միջոցով կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների 25 հոգիանոց խումբը երրորդ տարին հրավեր է ստացել մասնակցելու վրաստանյան միջազգային «Ապագայի ճամբարին», որը այս անգամ կլինի Կախեթի Մանավիում, օգոստոսի 20-26-ին։ Խումբը այս օրերին պատրաստվում է ամենամյա ճամբարի մասնակցությանը՝ նախագիծը լրացնելով Կախեթում կրթահամալիրի խաղողի և գինու դպրոցի նախագծերի ներկայացման, աշնանը մեր Կախեթի այցելության, կրթահամալիրի գործընկերների հետ աշնանային համատեղ նախագծերի քննարկման հարցերով։

(117) դիտում

Պատանի քաղաքագետները հրավիրում են

0
0

2019թ. օգոստոսի 19-24-ը կրթահամալիրի ավագ դպրոցի քաղաքագիտական ակումբը Մոլդովայում՝ Վադուլ լուի Վոդե քաղաքում, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպության (տնօրեն՝ Ստեփան Գրիգորյան) աջակցությամբ մասնակցելու է խաղաղության պատանեկան միջազգային ճամբարին։ Խումբը ղեկավարում են կրթահամալիրի մանկավարժական աշխատողներ Աշոտ Տիգրանյանը, Լիլիթ Յախինյանը։

Մինչև ճամբար մեկնելը սովորողները հանդիպում են քաղաքական, հանրային գործիչների, քաղաքագետների հետ, հարցերով-քննարկմամբ պատրաստվում պատշաճ ներկայանալու-մասնակցելու ճամբարային քննարկումներին։ Հանդիպման աշխատանքային լեզուն անգլերենն է։ Հանդիպումը կարող է կազմակերպվել կրթահամալիրում կամ պարապմունքը վարողի նախընտրած այլ վայրում։

Նախորդ հանդիպում-նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Հարգելի բարեկամ, եթե կարող եք աջակցել մեր պատանի քաղաքագետներին, ուզում եք հանդիպել նրանց, գրեք՝  l.yakhinyan@mskh.am, զանգեք 043145823 համարով։

(37) դիտում

2019-2020 ուսումնական տարվա ընդունելության մասին

0
0
Հրապարակում եմ կրթահամալիրի դպրոց-պարտեզներում 2019-2020 ուսումնական տարվա, օգոստոսի 7-ի դրությամբ ուսումնառության պայմանագիր կնքած սովորողների, սաների թվերը.
  • 2013թ. ծնվածների համար նախատեսված 1-ին դասարաններում՝ 222 սովորող (9 դասարան).
    Արևելյան դպրոց-պարտեզի 3 դասարանում՝ 69
    Արևմտյան դպրոց-պարտեզի 2 դասարանում՝ 54
    Հյուսիսային դպրոցի 2 դասարանում՝ 56
    Հարավային դպրոցի 2 դասարանում՝ 43
  • 2014թ. ծնված 5 տարեկանների խմբերում՝ 111 սան (5 խումբ).
    Արևելյան դպրոց-պարտեզի՝ 24
    Արևմտյան դպրոց-պարտեզի՝ 25
    Հյուսիսային դպրոցի՝ 22
    Հարավային դպրոցի՝ 25
    Քոլեջի՝ 15
  • 2-4 տարեկանների խմբերում՝ 308 սան.
    Արևելյան դպրոց-պարտեզի 2 խմբում՝ 50
    Արևմտյան դպրոց-պարտեզի 2 խմբում՝ 50
    Հյուսիսային դպրոցի 2 խմբում՝ 49
    Հարավային դպրոցի 2 խմբում՝ 56
    Քոլեջի 4 խմբում՝ 103։
Մեր հինգ նախակրթարաններում մենք ընդունել ենք առավելագույն թվով սաներ. ստիպված ենք այս պահից դադարեցնել 2-4 տարեկանների ընդունելությունը։ Բացառություն կարող է արվել միայն կրթահամալիրի համայնքի՝ դպրոցում քույր-եղբայր ունեցող երեխաների, կրթահամալիրի դասավանդողների երեխաների համար։
Մեր 5 տարեկանների խմբերում կարող է լինել 25-30 սան։ Եթե 5 տարեկանների ուսուցման նոր՝ վեցերորդ, խումբը կառաջանա, այն կլինի Արևմուտքում։ Արևմտյան դպրոց-պարտեզը դրան պատրաստվում է։ 6 տարեկան առաջին դասարանցիներ ընդունվում են Հարավային և Արևելյան դպրոց-պարտեզներում։
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

(226) դիտում

Միշտ հարգանքով մեր պատվիրատուի հանդեպ

0
0

ՀՀ ԿԳՄՍ նախարար պարոն Արայիկ Հարությունյանին

Երևանի քաղաքապետ պարոն Հայկ Մարությանին

Հարգելի նախարար
Հարգելի քաղաքապետ

Կրթահամալիրի դպրոց-պարտեզներում 2019-2020 ուսումնական տարվա ընդունելության ծավալը մեզ ստիպում է վերադառնալ մեր հիմնադրին՝ ՀՀ կառավարությանը, լիազոր պետական մամնին՝ ՀՀ ԿԳՄՍՆ, Երևանի քաղաքապետարան ներկայացված մեր առաջարկներին։

2019թ. օգոստոսի 8-ի դրությամբ ընդունել ենք առավելագույն թվով 2-5 տարեկան սաներ մեր հինգ նախակրթարաններում, վեց տարեկան առաջին դասարանցիներ դպրոց-պարտեզներում՝ և ստիպված դադարեցրել ենք ընդունելությունը։ Մյուս կողմից՝ ծնողական ճնշումը չի դադարում. շարունակում են դիմել, զանգել, խնդրում են հերթագրել երեխաներին ընդունելության համար։ Իսկ տարիներ առաջ, չնախատեսելով այսօրվա այս վիճակը, մենք պարտավորվել էինք հերթագրում չկիրառել, հերթեր չառաջացնել, երեխաների միջև խտրություն չդնել, հեղինակային կրթական ծրագիրն ընտրող ծնողների պահանջը բավարարել ամբողջությամբ…

Մենք ոգևորված ենք քաղաքապետի վճռականությամբ, որ նախկին «Սեբաստիա» մանկապարտեզը վերադարձել է համայնքին։ Հայկական Ստամբուլի մեր գործընկերների, «Սեբաստացիներ» հիմնադրամի, ժամանակին Երևանի «Սեբաստիա» մանկապարտեզն ստեղծած մարդկանց աջակցությամբ այդ մանկապարտեզը որպես հեղինակային կրթական ծրագրով դպրոց-պարտեզ կամ մանկապարտեզ վերագործարկելու առաջարկով մենք դիմել ենք ու կրկին բաց դիմում ենք Ձեզ։

Համապատասխան տարածք ունենալու դեպքում պատրաստ ենք հեղինակային կրթական ծրագրով մանկապարտեզային խմբեր, նախակրթարաններ, դպրոց-պարտեզներ ստեղծելու քաղաքի վարչական շրջաններում։ Պատրաստ ենք քննարկելու նաև առանձին ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, այլ թվում՝ ոչ պետական կազմակերպությունների նախաձեռնությամբ առաջ քաշված տարբերակները։

Հարցի այսպիսի լուծումը կապահովի կրթահամալիրի զարգացումը առաջիկայում, իրական կդարձնի Բլեյան կրթական բաց ցանցը։ Նոր ուսումնական տարին, կրթահամալիրի 30-ամյակը կարող են նշանավորվել երեխայի կրթության իրավունքի իրացման աշխարհագրության ընդարձակման, մարդու բնակավայրին մեր հեղինակային կրթական ծրագիրը մոտեցնելու փաստով։

Ակնկալում ենք Ձեր շահագրգիռ արձագանքը, միջնորդությունը, հանձնարարությունները։

(114) դիտում

Արցախի հետ՝ նաև «Ուսումնական ամառ» ծրագրով

0
0

Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարը լավ առիթ դարձավ, որ Արցախի ԿԳՍ նախարարության հետ համագործակցությունն ընդարձակվի՝ ներառելով նաև կրթահամալիրի «Ուսումնական ամառ» ծրագրով գործող արշավախմբային ճամբարները։

Օգոստոսի 14-18-ը կրթահամալիրի դպրոց բնության գրկում ճամբարը Սևանի «Ժայռում» կգործի Արցախի Ստեփանակերտի տարբեր դպրոցների, կրթահամալիրի Արևելյան, Միջին դպրոցների խմբերի միասնական նախագծով։ Նույն օրերին կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում Արցախի Ասկերանի շրջանի տարբեր դպրոցների, կրթահամալիրի ավագ, Աշտարակի, Ապարանի դպրոցների խմբերի միասնական նախագծային ճամբարն է։ Երկու ճամբարում էլ ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի, Վայոց ձորի կառույցները արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների փոխանցման պարապմունքներ կանեն, ինչպես նախորդ փուլերում։

Այսպես ընդարձակվում է հայրենիքը հայ սովորողների համար, համատեղ ապրած օրերը, միասին ստացած տպավորությունները բնության անկրկնելի տեսարաններից, հայրենագիտական, բնապահպանական, մարզական գործունեությունը, լողը, խարույկով-կիթառով-ընթերցումով երեկոները ընկեր են դարձնում նրանց։

Ճամբարային նախագծերին, դրանց լուսաբանմանը կարող եք հետևել mskh.am-ում, ղեկավարների, սովորողների ուսումնական բլոգներում, սոցցանցում։

Օգոստոս-սեպտեմբերին մեր ուսումնական ճամբարները բաց են համատեղ նախագծերի, ստեղծագործական հավաքների համար։

(42) դիտում

Ուսումնական տարին մեկնարկում է ստեղծագործական հավաքով

0
0

Նամակ-հրավերներ

ՀՀ ԿԳՄՍ նախարար պարոն Արայիկ Հարությունյանին
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին

Հարգելի նախարար
Հարգելի պարոն Սինանյան

Կրթահամալիրում ուսումնական ամառը՝ երևանյան, Արատեսի և Սևանի «Ժայռի» բաց ճամբարներով, ուշագրավ է նաև իր միջազգային նախագծերով։

Երեկ Մոլդովայից՝ Վադուլ լուի Վոդեի միջազգային պատանեկան խաղաղության ամենամյա ճամբարից, վերադարձավ կրթահամալիրի ավագ դպրոցի պատանի քաղաքագետների խումբը՝ հասարակագետ երկու ուսուցչի ղեկավարությամբ։ Խումբը ճամբարի հրավերն ստացել էր գործընկեր «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» աջակցությամբ։

Վրաստանի Կախեթից վերադարձավ կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների վրացախոս սովորողների 30 հոգիանոց խումբը, որ Հայաստանում Վրաստանի դեսպանատան հրավերով, կրթահամալիրի վրացերենի ուսուցչի հետ մասնակցում էր Մանավիի «Ապագայի» միջազգային ճամբարին։

Կրթահամալիրի միջին դպրոցի սովորողների խումբը երկու ուսուցչի ուղեկցությամբ, այս տարի՝ 8-րդ անգամ, մասնակցեց ՆԱՍԱ-ի՝ Թուրքիայի Իզմիրի տիեզերագիտական ճամբարին։ Մեր խմբի սովորողներն ու ուսուցիչները ճամբարի տպավորություններին Ստամբուլում մեր գործընկեր Բոմոնթի վարժարանի, տնօրեն  Գարեգին Պարսամյանի անմիջական ղեկավարությամբ,  ընդունելությունից, ճանապարհումից երկու անմոռանալի օր, հաստատուն դարձած ընկերություն են  գումարել։ Իսկ Երևանում մեզ այցելեցին Ստամբուլի Կենտրոնական վարժարանի տնօրեն Սիլվա Գյույումճյանը և «Արաս» հրատարակչության տնօրեն Արտաշես Մարկոսյանը՝ քննարկելու հեղինակային կրթական ծրագրով մեր գործընկերության 2019-2020-ի օրացույցը։

Ակտիվ էին Փարիզի «Նոր Յառաջի» նախաձեռնությամբ Փարիզի «Մկնիկներ» ուսումնական կենտրոնի հետ սկսած հանրակրթական կամուրջները. հունիսին Փարիզից վերադարձած սեբաստացիները մեծ ոգևորությամբ Երևանում ընդունեցին Մկնիկներին, կազմակերպեցին իրենց համատեղ ուսումնական ճամբարը կրթահամալիրի Արատեսում, Սևանի Ժայռում, Երևանում։

Հուլիսի 3-10-ը  ԼՂՀ ԿԳՍ նախարարության հրավերով կրթահամալիրի ավագ դպրոցի պատանիների մեծաքանակ ջոկատը Նոր Այգեստանում՝ Բալուջա գետի ափին, մասնակցեց «Ասպետ» ռազմամարզական ամենամյա ճամբարին, այս տարի՝ 7-րդ անգամ։ Իսկ օգոստոսի 14-18-ը կրթահամալիրի Սևանի «Ժայռում» և Արատեսում կազմակերպվեցին Արցախի հետ համատեղ ճամբարները, որոնց մասնակիցները սեբաստացիների, նրանց ապարանցի, աշտարակցի հասակակիցների հետ Ստեփանակերտի, Ասկերանի շրջանի սովորողներն էին իրենց ուսուցիչների հետ։

Նախագծերին, դրանց լուսաբանմանը, արդյունքներին կարող եք հետևել mskh.am-ում, մասնակիցների ուսումնական բլոգներոմ, սոցցանցում։ Նախագծերի հաշվետվություններն ու զարգացումը 2019-2020-ին կներկայացվեն 2019թ. սեպտեմբերի 2-6-ի նախագծային ուսուցման ստուգատես-սեպտեմբերյան ստեղծագործական ամենամյա 14-րդ հավաքին։ Ձեզ սիրով հրավիրում ենք։

 

ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին
ՀՀ ԿԳՄՍ նախարար պարոն Արայիկ Հարությունյան

Հարգելի վարչապետ.
Հարգելի նախարար.

2019-2020 ուսումնական տարվա առաջին շաբաթը՝ սեպտեմբերի 2-6-ը, կրթահամալիրի ուսումնական օրացույցով, հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով, նախագծային ուսուցման ստուգատես է, սեպտեմբերյան ստեղծագործական ամենամյա 14-րդ հավաքը։ Ձեզ սիրով հրավիրում ենք մասնակցելու սեպտեմբերի 4-ի՝ կրթահամալիրում ամենամյա կրթական շքերթին՝ կրթահամալիրի դպրոց-պարտեզների 1-ին դասարանցիների, 5 տարեկանների տոնախմբությանը, ծանոթանալու հանրայնացվող ուսումնական նախագծերին, այդ թվում՝ նաև կրթահամալիրի զարգացման ծրագրով 2020-2022 թթ զարգացման ծրագրով որոշված հրաշալիների նախագծերին, նրանց այսօրվա վիճակին և խնդիրներին, ամառային և շուրջտարյա բաց ճամբարներին, միջազգային նախագծերին։ Մեր անընդհատ զարգացող, շարժվող բաց աշխարհը, մանկական, պատանեկան խանդավառությունը  կոգևորեն Ձեզ։

Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ին, սեբաստացի պատանիների և ուսուցիչների տպավորիչ խումբը կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանի ղեկավարությամբ կնվաճի Արագածը, այլ խմբեր կծանոթանան նվիրյալ գիտնականների հետքերին, կճամփորդեն ընտանեկան նախագծերով կանցնեն Գիտելիքի օրվա քաղաքով։

 

ՀՀ մարզպետարանների կրթության վարչություններ

Հարգելի գործընկեր.

Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրով, ուսումնական օրացույցով, հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով 2019-2020 ուսումնական տարին կրթահամալիրի դպրոցներում սկսվում է նախագծային ուսուցման ստուգատեսով, սեպտեմբերյան ստեղծագործական ամենամյա 14-րդ հավաքով։ Սեպտեմբերի 2-6-ը կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում, ներկայացվում-հանրայնացվում են ուսումնական տարում, առաջին շրջանում իրականացվող ուսումնական բաց, համագործակցային նախագծերը, ճամբարները, Բլեյան բաց ցանցի ուսուցիչների  վերապատրաստման նախագծերը։  Հրավիրում ենք մարզի դպրոցների ղեկավարների, ուսուցիչների խմբին մասնակցելու ուսումնական նախագծերի ներկայացման-քննարկմանը, ներկայացնելու համագործակցության իրենց առաջարկները։ Մասնակիցները կարող են հյուրընկալվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններում:

Հավաքի ամենօրյա ծրագրերին, լուսաբանմանը կարող եք հետևել mskh.am-ում, հավաքի, ուսուցիչների, սովորողների բլոգներում։

 

(7) դիտում

Բոլորս՝ ընտրող, թե ընտրվող-թեկնածու, անելիք ունենք…

0
0

«Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» ուսումնական նախագիծը շարունակական է, իր պատմությունն ունի: Նոյեմբերի 23-ին քայլքով կարողացանք այն պատշաճ-անմիջական ներկայացնել Մալաթիա-Սեբաստիա վարչակազմի նոր ղեկավար Դավիթ Կարապետյանին, իր տեղակալներ Դավիթ Թումանյանին ու Կարեն Հակոբյանին: Մեր առաջին հանդիպումն էր, ու կարևոր էր արձանագրել մանկավարժական հայացքների ընդհանրությունը, կրթական պարտեզի կարևորումը՝ վարչական շրջանի, քաղաքի բնակիչ-բնակավայր-տեղական ինքնակառավարում հարաբերություններում, առանց օտարող-հակամարտ դարձնող սահմանների… Մեր կողմից հետևողականորեն ներկայացվող նախագիծը՝ որպես շոշափելի գոյություն, առաջարկվող-ստեղծվող արվարձան-բնակավայրը՝ որպես հանրային տարածք, հանրային կյանքի կազմակերպում, փարձաքար է, պոլիգոն «Իմ քայլը» նախընտրական դաշինքը ներկայացնող քաղաքապետի, վարչական շրջանի ղեկավարի համար… «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» նախընտրական կարգախոսն առանց այսպիսի պոլիգոնների, հանրային կյանքի կազմակերպման նոր լուծումների-ամբողջական փոփոխությունների կարգախոս էլ կմնա… Չի օգնի նաև նախընտրական դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ կարգախոսի բացումը… «Հոգատար հանրություն ասելիս մենք նկատի ունենք անհատական ջանքի ու աշխատանքի խրախուսումը: Մենք մարդկանց մասին հոգ տանելը հասկանում ենք նրանց օգնելը, աջակցելը, որ նրանք հավատան իրենց ուժերին, կարողանան ճեղքել իրենց հուսահատությունն ու խեղճությունը»… Կրթական պարտեզը մեր այսպիսի զօրությամբ է օժտված… Մեր Նիկոլի սրտով է. կգա, ինքը կասի շարունակությունը:

Բոլորս՝ ընտրող, թե ընտրվող-թեկնածու, անհատներով-կազմակերպություններով անելիք ունենք, որ մեր նախընտրական շրջանը քաղաքական կյանքի պարապ չանցնի, որ իրական հաղորդակցություն հաստատենք ընտրող-ընտրվողով… քաղաքական հարաբերություններ հաստատենք… Այստեղից և կարևորությունը Մալաթիա-Սեբաստիա վարչակազմի ղեկավարության հետ մեր առաջին հանդիպման, որ կողմերի կարծիքով լավ սկիզբ էր. ճանաչեցինք իրար ավելի լավ, ընդհանուր մի գործի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերեցինք… Հաջորդ քայլը մեր քայլը քաղաքային ավագանու, քաղաքապետի, նրա աշխատակազմի այցն է մեր կրթական պարտեզ, 2019-ի քաղաքային ծրագրերում առաջարկվող, մեր համոզմամբ՝ համաքաղաքային համարում ունեցող նախագծի արտացոլումն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելության նախապատրաստումը…

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

(65) դիտում


«Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրից

0
0

«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպության թիմի անունից շնորհակալություն ենք հայտնում Եվրոպական Միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի ընթացքում Ձեր ցուցաբերած աջակցության և համագործակցության, ինչպես նաև լրագրողական մրցույթի ամփոփիչ մրցանակաբաշխությանը որպես բանախոս հանդես գալու, մասնակցելու համար։

Համոզված ենք, որ նման արդյունավետ համագործակցությունը լավագույնս կնպաստի «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի իրականացմանը և նպատակների ապահովմանը, և համատեղ ջանքերով կկարողանանք բարձրացնել հանրային իրազեկվածությունը փակ հաստատություններում մարդուիրավունքների իրավիճակի վերաբերյալ՝ նպաստելով հանրային վերահսկողության բարձրացմանը։

Մրցանակաբաշխության նկարները հասանելի են հետևյալ հասցեով` https://goo.gl/VqhZqg

Մրցանակաբաշխության ուղիղ առցանց հեռարձակում՝ https://goo.gl/dmV5Jy

Մրցանակաբաշխոթյան մասին ամբողջական ռելիզը ՝ https://goo.gl/Mv682B

Շուտով կհայտարարվի հաջորդ ամենամյա մրթույթը, որի ընթացքի մասին կարող եք ծանոթանալ մեր կայքի ՝ www.pjc.am  և  ֆեսբույքյան էջի միջոցով հետևյալ հասցեով` https://www.facebook.com/IntoClosedWorld/

Լրացուցիչ տեղեկությունների  համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ ՀԿ info@pjc.am  էլ. հասցեով կամ  +37412 755898, +37499 755898 հեռախոսահամարներով։

Կանխավ շնորհակալություն:

Հարգանքով՝

Սեդա Մուրադյան, Հանրային լրագրության ակումբի նախագահ

(21) դիտում

Բանգլադեշ-Ֆլորենցիա. նամակագիր՝ Ավետիսով…

0
0

Իմ այս գրով Ձեզ ներկայացվող նամակն Իտալիայի Սիենայից է, Մասիմո Լիպիից*՝ քանդակագործ, պոետ, լրագրող, պրոֆեսոր, գրող, ուսուցիչ, չորս երեխայի հայր։ Մասիմո Լիպին  մեր գործընկեր Վիգեն Ավետիսի միջոցով իր համար հայտնաբերել է իր հոգու հայրենիք Հայաստանը, 2013-2014թթ մասնակցել է Շուշիի «Հակոբ Գուրջյանի» սիմպոզիումին, քանդակներ ունի Շուշիում, Ապարանի հուշահամալիրում  և Գյումրիում։ 2016-ին Ապրիլյան պատերազմի ընթացքում եղել է Արցախում։

Դե, Վիգեն Ավետիսին գիտեք. Նոր Հայաստանի լավագույն դեսպանը կլիներ Իտալիայում, իր 25 տարի կայացած հեղինակությամբ կծառայեր, կամրջաշինարար կդառնար ոչ միայն Ֆլորենցիայի և կրթահամալիրի Բանգլադեշի, այլև Իտալիայի և Հայաստանի միջև։

Այս նամակով ինձ մինչ այս անծանոթ արվեստագետի, որ փոխանցեց ինձ Վիգենը, այս արանքում Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի ստեղծումով-ծավալումով կրթահամալիրում, մեր ամենամյա Բանգլադեշյան պլեներում նոր զարգացումներ են նախագծվում։ Մասիմո Լիպիի գործընկերությամբ 2019թ. հունիսին կրթահամալիրի Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը քանդակի միջազգային սիմպոզիում կկազմակերպի կրթահամալիրում՝ Երևանում և Արատեսի դպրական կենտրոնում։ Ականատեսը կդառնանք «Արվարձանի կրթական պարտեզում» քանդակագործի աշխատանքին՝ Վիգեն Ավետիսի սաների մասնակցությամբ, կհավաքենք-հյուսենք միասին ու իտալացիներին, միջազգային նախագծի մեր հյուրերին կներկայացնենք մեր ժողովրդական օպերան «Թումանյան-Կոմիտաս 150»-ի ծրագրերով, հեղինակային մանկավարժական ֆիլմերի մեդիափառատոնի մասնակից-հանդիսատես-գնահատողը կլինենք։

Սա՝ հունիսին։ Իսկ հիմա ծանոթացեք իտալացի արվեստագետի նամակին ու իմ պատասխանին, որ Վիգեն Ավետիսից առաջ մեդիայով կհասնի հասցեատիրոջը։

Մասիմո Լիպիի նամակը Աշոտ Բլեյանին

Ճշմարտագույն պրոֆեսոր տիար Աշոտ Բլեյան,
Ձեր հայ՝ մարգարեական ազգի մարգարե և լուսապայծառ պրոֆեոսոր, իմ եղբայր-ընկեր Վիգենը՝ իրական եղբայրս Հավատում և Արվեստում, ինձ պատմեց Ձեր և Ձեր մեծ անհատականության մասին, ինչպես նաև Ձեր հայրենանվեր գործերի մասին՝ ի շահ Հայաստանի և համայն Մարդկության: Մարդ, որ զոհաբերվում է այս բարձրագույն առաքելության համար, ինչպես անում եք Դուք: Մարդ, որ վստահում է քրիստոնեական սրբություններին և գթասրտությանը, և որի ձայնը լսելու առաջնային կարևորություն և պարտականություն ունեն ապագայի Ազատ և Արդար մարդիկ՝ Ձեր աշակերտները:
Մի բառով՝ Կրթում է մարդուն:

Իրական աշխարհում մի հրեշավոր ծրագիր կա, որի նպատակը մարդկանց և սերունդներին ոչնչացնելն է: Ահարկու մի մենամարտ Լույսի և Խավարի միջև: Լույսի հրեշտակները հենց Ձեզ են ընտրել, քանզի Հայաստանը մի լուսարձակ է աշխարհի համար այս զազրելի խավարում:
Ձեր հրաշալի նախաձեռնությունը նաև իմն է:

Երեխա տարիքից բացատրում էի հասակակիցներիս և մեծահասակներին Արարչի հրաշագործությունների խորհուրդը: Բայց կյանքը ոչնչացրեց այդ մարդկանց, բայց, Աստծո կամոք, ո՛չ ինձ: Իմ վաղեմի երազանքը հիմա տեսնում եմ Ձեր և Ձեր հրաշալի Կյանքի դպրոցի մեջ: Սա Աստծո Օրհնությունն է:

Հայաստանն իմ հոգևոր Հայրենիքն է, որը միշտ կրել եմ սրտիս գաղտնարանում: Բայց մի օր, որն արտաքուստ շատ սովորական էր, նշանավորվեց նրանով, որ Հայաստանից ժամանեց մի Որդի: Այնքան հզոր և հանճարեղ, որ ինձ օգնության հասավ այն պահին, երբ մոլախոտ էի քաղհանում Ֆլորենցիայի սրտում պատսպարված մի լքված այգում՝ Գեղարվեստի փառահեղ ակադեմիայում: Նրա անունն է Վիգեն Ավետիս: Շատ համեստ ասած՝ նա պատմություն կերտեց Ֆլորենցիա քաղաքում և աշխարհում:

Մենք գոյատևում ենք տիեզերական արհավիրքի հորձանուտում: Ինձ թույլ եմ տալիս վստահաբար խոսել Ձեզ հետ: Կանխատեսել էի հարյուրամյա ծառերի տապալումը Երկնքի կամոք, քանի որ մարդկանց մեծամասնության բամբասկոտության պատճառով անլսելի է դառնում Աստծո անաղարտ Զավակների ճիչը:

Այդպես էլ եղավ: 2014 թ. սեպտեմբերին (եթե ճիշտ եմ հիշում) անսպասելի և հուժկու պտտահողմը արմատախիլ արեց այդ հռչակավոր և հմայիչ ծառերը և գետին տապալեց: Վիգենն այս ամենի հավաստի վկան է:

Ընդունեք ինձ անմնացորդ և եղբայրաբար, ինչպես մի զինվորի, որն ապավինել է Ձեր լուսապայծառ Իմաստությանը: Ձեր ամեն մի խնդրանքը հրաման է ինձ համար՝ մաքրել զուգարանը կամ լվանալ ապակիները, ավլել դասասենյակները, ներկայացումներ բեմադրել… Սա է իմ աղքատիկ հնարավորությունների արվեստը: Եվ այլ գործնական և ոչ գործնական հանձնարարություններ կատարել: Կանեմ այս ամենը, թե Աստված կամենա:

Այսպիսով՝ առաջին քայլն արված է: Ես Վիգենի հետ հրապարակում էի այն օրերին, որոնք թերթերը միտումնավոր «Թավշյա հեղափոխություն» են անվանում: Հեղափոխությունները երբե՛ք թավշյա չեն լինում: Այս բառը ելևէջորեն արտահայտիչ է, բայց… հապճեպ: Այդպես ասողները չեն սիրում իրենց իրական ճակատագիրը և Հայաստանի Սուրբ հողի տեղն արևի տակ: Կարևոր է ո՛չ թե հնի վերակենդանացումը, այլ ճակատագրի իրականացումը:

Ձեզ չեմ կարող ասել, թե ով եմ ես: Ես մի կատարյալ անծանոթ եմ՝ «արևմուտքից», բայց հայի սրտով:

Այսպիսին է Հայաստանի ժամանակը՝ շատ բարդ և ճակատագրական: Եվ ոչ պակաս կարևոր, քան պատմական այլ դրամատիկ պահերը: Հիմա նոր զավթիչները Ձեր դեմ են ելել և ձեր երիտասարդ տղաներին ու աղջիկներին են գողանում: Եվ դա դառնում է մահացու զենքը, որը չի սպանում մարմինը, բայց հոգին է քայքայում: Հայերը թշնամիներ չունեն, որովհետև Ճշմարտությունը թշնամի ու հակառակորդ չի ունենում։

Մահացու վտանգը Հայաստանի համար մոդեռնիզացումն է: Ես դա լավ եմ պատկերացնում, քանի որ լավ եմ ճանաչում իմ սիրելի Իտալիան: Այս նոր բարբարոսները միացել են երեք հիմնական կայսրությունների ձևով և հիմա ցանկանում են ոչնչացնել Արարվածը: Սատանան է դրանց դժոխային առաջնորդը:

Ձեր այսպիսի Կյանքը հաճո է Աստծուն: Դուք Հայաստան-հայրենիքի իսկական հայր եք: Ես երազում եմ մարտի դաշտ դուրս գալ Ձեզ հետ միասին: Բանկերը և Ճշմարտության հանդեպ ատելությունը սպանեցին Եվրոպան: Ճշմարտության (Սբ. Հիսուս Քրիստոս) և Գեղեցիկի (Սբ.Մարիամ Աստվածածին) դեմ դուրս եկածներին է պետք ոչնչացնել: Նրանք երբեք չեն հաղթի։ Դուք դա շատ լավ հասկանում եք։ 

Անհամբերությամբ սպասում եմ մեր գրկախառնությանը:

Ձեզ նվիրյալ՝ Մասիմո Լիպի

Սիենա, Իտալիա
01 հունվարի 2019թ.

Նամակի հետ՝ Մասիմո Լիպիի քանդակ-հուշանվերը Աշոտ Բլեյանին։

Աշոտ Բլեյանի պատասխանը Մասիմո Լիպիին

Սիրելի՛ Մասիմո Լիպի։ Եղբայր։ Ձեր նամակը Ձեր թույլտվությամբ հրապարակում ենք իմ բլոգում, ու սրանով Ձեր, իմ, Վիգեն Ավետիսի հարազատությունն ենք հանրայնացնում։ Նամակ է, որ կարող էինք գրել երեքով։ Վիգենն այնքան բծախնդիր թարգմանեց՝ փոխանցելով մեզ Ձեր պոետական խառնվածքը, այնքան հուզումով, երկար կարդացինք, տող-տող, որ հասցրինք մեր հանդիպման մասին ամեն ինչ խոսել Վիգենի հետ։ Ձեզ կփոխանցի։ 

Սպասում ենք Ձեզ մեր-Ձեր սիրելի Հայաստանում՝ Երևանում, Վայոց ձորի Եղեգիսի, կրթահամալիրի Արատեսում։ Վիգեն Ավետիսի հետ Ձեր նախատեսած քանդակի միջազգային սիմպոզիումը հունիսին, Արատեսի վանական համալիրի վերականգնումը, դպրական կենտրոնում մեր գեղագիտության հաստատումը մեզ միավորող, Աստծուն և մարդկանց հաճո գործեր են, իսկական կյանքի դպրոց այդ նախագծերի մասնակիցների՝ աշխատողների և սովորողների համար։

Վիգեն Ավետիսով, Ձեր նամակով բացահայտված այս կապը երևելի գործի սկիզբ կդառնա։ Անկասկած։ 

Ձեր անձի և գործի նկատմամբ խոր ակնածանքով՝ Աշոտ Բլեյան

Երևան, 2019թ. փետրվարի 9

#1576


(177) դիտում

«Հյուսիսափայլ»-ի հանդիպումը տիար Բլեյանի հետ

0
0

Հանդիպման մասնակիցներ՝ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյան, Հյուսիսի 5-րդ դասարանցիներ և «Հյուսիսափայլ»-ի լրագրողներ

Հանդիպման վայրը՝ Հյուսիսի տարբեր հարթակներ

Հանդիպման օրը, ժամը՝ մարտի 7, ժամը 14:00-15:00

Հանդիպման ընթացքը՝

Կարդում ենք… Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ

Քայլք -անցում -ընթերցումներ Հյուսիսի հարթակներում՝

2.  1-ին հարթակ՝ Հյուսիսի կենտրոնական տանիք — Կարդում ենք Չարենց, Թումանյան, Տերյան

3.  2-րդ հարթակ՝ Հյուսիսի հարավարևելյան տանիք —Կարդում ենք Չարենց, Թումանյան, Տերյան

4.  3-րդ հարթակ՝ Հյուսիսի Էստրադա. իրադարձությունների կենտրոն.- Կրթահամալիրի տնօրենի օրագրի 15831588, 1589-րդ գրերի քննարկում,սովորողների հարցերը տիար Բլեյանին

5.  4-րդ հարթակ՝  Ուսումնական մառան — Հյուսիսի 7 հրաշալիքները

6.   5-րդ հարթակ՝  «Հարթակ Գեղարվեստում» ակումբ՝

  • «Հյուսիսափայլ» ամսագիր-բլոգի շնորհանդես
  • Չարենց է կարդում տիար Բլեյանը…
  • Հյուրասիրություն

Հանդիպման արդյունքում՝

  • Ֆեյսբուքյան ուղիղ միացումներ
  • Հանդիպման տեսագրում, ձայնագրում
  • Հանդիպումից հատվածների սղագրում

Կրթահամալիրի տնօրենի հետ հանդիպման նախապատրաստական փուլ.

«Հյուսիսափայլ»-ը պատրաստվում է տիար Բլեյանի հետ հանդիպման:

Ալեն Մանգասարյանի տեսանյութը.

Էլիս Խեչոյանի տեսանյութը

Իմ դպրոցի 7 հրաշալիքները-Գրում է Սոնա Սարգսյանը:

Աշոտ Հովեյանի՝ գրերից իր առանձնացրած հատվածը և հարցերը.

Գրերից հատված է առանձնացնում ու իր հարցն ուղղում Հասմիկ Սարգսյանը:

Իր հարցերն է ուղղում տիար Բլեյանին Սաթե Խեչոյանը:

Աղբյուրը՝ նախագծի ղեկավար Քրիստինե Շահբազյանի բլոգում

(17) դիտում

Իմ էլ. փոստը…որ գիր է, պատում…

0
0

Ու պատուհան՝ դեպի սեբաստացիական աշխարհը բացվող, որ օրվա աշխույժի իմ թափի մեջ չի երևում… Դիրքի հարց է. դրա համար չի՞ ստեղծված պատուհանը՝ աշխարհը քեզնից դուրս տեսնելու համար…  Մի օրում այսպիսի երկու տեղեկացում՝ ամենաուրախացնողը-բնականը-շարունակականը… իմ արձագանքներով անմիջական, որտեղ ես ես եմ ու կրթահամալիրը՝ իր մանկավարժությամբ, գորովանքով, իր աճով-հեռանկարով, որ կրթական ցանց է ձևավորում…

Սեդա Խաչատրյանը գրում է. 

Հարգելի տիար Բլեյան, տեղեկացնում եմ, որ ապրիլի 15-ից ֆիզարձակուրդում եմ: Շնորհակալ եմ Ձեզ, կրթահամալիրին, այս տարիների հետաքրքիր, ուսումնական աշխատանքի համար: Միշտ ձեզ հետ եմ լինելու, սովորելու, հետեւելու, օգնելու …
Մինչ նոր հանդիպում-վերադարձ սեբաստացի Նարեկի հետ:

Ես, ոտի վրա, հենց հեռախոսով, կանչում եմ՝ Սեդա՛ ջան, սպասված ուրախություն ես փոխանցում։ Գիտեմ, որ տոկուն հաղթահարում ես այդ ճանապարհի դժվարությունները։ Ինքնավստահությունդ չկորցնես, Աշոտի նման տղա ունես, մենք արդեն ընկերություն ենք անում. նրան եղբայր ու մեզ էլ սեբաստացի ես պարգևում։ Բարի ազատում, Նարեկի մեծացում ու վերադարձ։
Կեցցես։ Պաչիկներ։

Իսպաներենի ուսուցիչը՝ Նարինե Բարսեղյանը գրում է.

Հարգելի պ. Բլեյան, ուզում եմ տեղեկացնել, որ վաղվանից լինելու եմ ֆիզարձակուրդում։ Նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս տարիների հետաքրքիր ու կարեւոր փորձի եւ իմ հանդեպ վստահության համար. հնարավորության դեպքում սիրով կշարունակեմ առցանց համագործակցել, թե՛ կայքի սպասարկմամբ, թե՛ գրական և մանկավարժական թարգմանություններով։
Շնորհակալ եմ եւ հրաժեշտ չեմ տալիս։ 

Իսկական ավետիս։ Շարունակում եմ սկսած զրույցը էլ. փոստում։ Այսպիսի օր կարող է հե՛նց տիարի կյանքում լինել. մի օրում՝ մայրիկական արձակուրդի մեկնելու երկու այսպիսի ավետում։ Նարինե ջան, հուզեցիր՝ հա՛մ շնորհակալ ես, հա՛մ հրաժեշտ չես տալիս։ Բոլոր սեբաստացիների անունից եմ ասում, սովորող թե ուսուցիչ, հա՛մ կեցցես, հա՛մ էլ շարունակելու ենք միասին աշխատել, կրկնակի ուրախանալով քո երկրորդ տղայի ծննդյան ճիչով, սպասումով երկու տարեկան նոր սեբաստացու հետ քո վերադարձին։

Հուզիչ է մեր նոր գործընկեր Սիրարփիի բաժանումը, որ էլի մայրիկ է դառնալու, բայց աշխատանքից ազատվում է առողջական խնդիրների պատճառով։

Մեծ ափսոսանքով եմ բաժանվում կարճ ամիսների ընթացքում ինձ հարազատ ու սիրելի դարձած կրթահամալիրից, բայց հույս ունեմ, որ այս բաժանումը ժամանակավոր է, եւ հնարավորություն կունենամ արդեն երկու բալիկներիս հետ վերադառնալու կրթահամալիր: Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Ձեզ, կրթահամալիրում հետաքրքիր եւ բովանդակալից աշխատանքի համար…. 

Սիրով կարդացի. դժվարությունները մայրիկական են, քոնն են, բարեխիղճ կհաղթահարես, Սիրարփի ջան։ Երիտասարդ տարիքում՝ երկու բալիկ, հեղինակային մանկավարժությամբ գործելու հեռանկար… Գրավիչ է, ու դու լրիվ արժանի ես։ Բարի վերադարձ։

Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի բացման նախապատրաստական ​​աշխատանքներ։ Ֆոտոշարը՝ Տաթև Աթոյանի:

Կա նաև Սեդային, Նարինեին, Սիրարփիին փոխարինելու հարցը՝ փոխանցման-զարգացման մշտական խնդիր… Կատակ բան չէ. 2018-ին ունեցանք քսա՜ն ծնունդ սեբաստացի մայրիկներից, այդքա՜ն մարդու փոխարինում… Եվ եթե առևտուր չկա, եթե մանկավարժությունն է որոշում՝ իր սովորողով, կրթական միջավայրով, ցանցային զարգացմամբ, բարով գնան ու բարով գան… ընթացքի մեջ է «Մուտք կրթահամալիր» ճամբարի հերթական քառօրյան

Անձրևի համար, գիտեք, ուշքս գնում է, բայց անձրևը շարունակում է  հոգս բերել մեր Արևելյան դպրոց-պարտեզին։ Երրորդ դասարանցի Գարիկ Թովմասյանի հարգելի մայրիկն էլ անհանգստանում է, բնականաբար, ավազացեխի մեջ կեղտոտվելո՞ւ պատճառով, թե՞ թվացյալ անհարգանք-անուշադրությունից։

Վստահ եմ, որ հարցն առաջին անգամ չի բարձրաձայնվում, սակայն լուծման համար որեւէ արված քայլ չեմ նկատում: Այսպես երկար շարունակվել չի կարող: Ամբողջությամբ ցեխի մեջ կորած ենք հասնում աշխատանքի: Ծնողի համար «ստեղծված» են բոլոր անհարմարությունները: Հուսով եմ, հաշվի կառնեք ծնողի խոսքը եւ հնարավորինս շուտ հարցին լուծում կտաք:
Հարգանքներով՝ Դիանա Փիլիպոսյան

Հարգելի Դիանա, ո՛չ չարաշահում ենք ծնողի համբերությունը, ո՛չ էլ սա այն դեպքն է, որ կարծիքը հնարավոր է հաշվի չառնել։ Փաստի հետ գործ ունենք։ Մենք պատրաստված ենք արդեն. ձեռք ենք բերել համապատասխան նյութերը, ունենք գծագիրը, ունենք վարպետներ։ Մայիսի առաջին օրերին՝ կայուն եղանակի հետ, մենք կսկսենք։ Գետինը մտնեմ ես, որ այս խայտառակությունը չտեսնեմ ավելի երկար։

Հոբելյանները կրթահամալիրում լավ առիթ են սիրելի մարդկանց ու նրանց ստեղծածը, գործը նորից առաջ բերելու, գնահատելու, կրթահամալիրում սահմանված կարգով պարգևատրելու։ Ու դրան Ժաննայի անմիջական, դիպուկ արձագանքը.

Дорогой, тиар Блеян! Спасибо за теплые красивые слова, за оценку! Вы тронули меня до глубины души. Спасибо школе, в которой я реализовалась как специалист, спасибо за творческую свободу, которую вы дали мне!
С уважением и любовью ваша Альбертовна

Շուշան Բլեյանի սպասված համերգի՝ նրա լիրիկական սոպրանոյի, երգի, խոսքի, ժպիտի, ստեղծած շուշանային հարաբերությունների, նրա վիեննական պատմության-ֆիլմի բերած հուզումը անանց է… Հայրիկական հուզումի շարունակությունը՝ այսօր, Լիլիթ Բլեյանի «Փոքրիկ համերգ փոքր թատրոնում» համերգին։

Գարնանային միքս համերգ:
Ֆոտոշարը՝ Արմինը Թոփչյանի:

Ֆոտոխմբագիր ՝ Հասմիկ Պողոսյան
1635

(93) դիտում

Արման Միքայելյանին

0
0

Հարգելի Արման Միքայելյան, որ հարցեր եք ուղղում թ. 181 դպրոցի ծնողական խորհրդի անունից, Ձեր հարցերին պատասխանել եմ մեր հանդիպման օրը բանավոր, նույն օրը՝  նաև գրավոր, համեցեք, ծանոթացեք, տարածեք. Օրվա ինքնաբուխ հավաքի մասնակիցներին, հետաքրքրվողներին… և Սա է ընդամենը…։ Այդ օրվանից մնացել են հարցեր, որոնց Դուք պիտի պատասխանեք։

Թ. 181 դպրոցի ծնողական խորհուրդը, դպրոցի կառավարման խորհուրդը քննարկե՞լ են թ. 181 դպրոցի կրթական ծրագիրը փոխելու, հեղինակային կրթական ծրագիր ընտրելու, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծած հեղինակային կրթական բաց ցանցին միանալու, թթ 95, 93 և 76 մանկապարտեզների հետ համագործակցության հարցեր։ Նման հարցեր քննարկե՞լ է ձեր դպրոցի մանկավարժական խորհուրդը, ձեր դպրոցի տնօրենը՝ իր իրավասությունների սահմանում։ Դիմե՞լ եք այդ օրվա և այս հարցերով Երևանի քաղաքապետարանին, նրա վարչություններին։ Ստացե՞լ եք պատասխան։ Ուզում եմ հասկանալ Ձեզ, հավաքի մասնակիցներին։

«Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրը՝ իր դպրոցներով, քոլեջով, ուսումնական կենտրոններով, Երևանի քաղաքապետարանի ենթակայության թ. 181 դպրոցը, թթ 95, 93 և 76 մանկապարտեզները, մեր թաղամասի բնակիչներին միավորող խնդիրները՝ մեզ տեսանելի լուծումներով, շարադրված են «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծում՝ հրապարակված 2015-ի դեկտեմբերին։ Դուք նախագծի իրականացման արդյունքներին ծանոթ եք, դրանք ձեր աչքի առաջ, ակնհայտ են։

Մեր զարգացման ծրագրի ձեզ հուզող հարցի վերաբերյալ նույն առաջարկներով մենք դիմել ենք Երևանի քաղաքապետին: Մեր առաջարկը երբեք չի ենթադրել, չի ենթադրում, չի կարող ենթադրել Բ-1 թաղամասի դպրոցների, մանկապարտեզների պատկանելության, ուսումնական ծրագրի փոփոխություն։ Մենք վատ երազում անգամ նման բան չենք տեսնում։

Կրթահամալիրի տնօրենի իմ բլոգում, կրթահամալիրի կայքում արտացոլված է կրթահամալիրի, իմ ողջ գործունեությունը՝ բոլոր հնարավոր փաստաթղթերով։ Մենք Բ-1 թաղամասի բնակիչների հետ առնչվում ենք միայն հարցերով, որ վերաբերում թաղամասի, թաղամասում գործող բոլոր կազմակերպությունների ընդհանուր խնդիրներին։ Իսկ դա նախ և առաջ թաղամասի բարեկարգումն է, կանաչապատումը, կանաչ տարածքների ոռոգումը, ներթաղային-միջդպրոցական հարմար անցումներով։ Ուզում եմ հավատալ, որ սրանով Դուք հետաքրքրություն եք դրսևորում կրթահամալիրի, նրա կողմից իրականացվող նախագծերի, այդ թվում՝ «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի նկատմամբ, հետաքրքրված եք  թաղամասի հարցերով։ Համեցեք, միասին, որպես գործընկերներ՝ քայլենք թաղամասով՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, և ձեզ ավելի հասկանալի կլինեն և՛ կրթահամալիրը, և՛ մեր առաջարկները։

(229) դիտում

Դպրոց-պարտեզների տարածումը Երևանում և մարզերում կօգնի լուծելու շատ հարցեր. հավելված #1

0
0

Հեղինակային կրթական ծրագրի տարածելի ձեռքբերումներ։
Հունիսի 14-ի օրագրի հավելվածը։

Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված է դպրոց-պարտեզ ուսումնական հաստատությունը՝ նախակրթարանով կրտսեր դպրոցի մոդելը, որտեղ գործում են՝

  • 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբեր,
  • 5 տարեկանների ուսուցման, 1-3-րդ, 4-5-րդ դասարաններ,
  • երկարացված օրվա ճամբարներ,
  • սովորողի լրացուցիչ կրթության խմբեր։

Տեսեք մեր չորս դպրոց-պարտեզները՝ Հյուսիսային, Հարավային, Արևելյան ու Արևմտյան։

Միջավայրը տարիների ընթացքում հեղինակային մշակմամբ առավելագույն հարմար է դարձել իր բոլոր տարիքների սաներին-սովորողներին՝ իր լաբորատորիաներով, կաբինետներով, սրահներով, բակ-պարտեզով, ուսումնական գույքով։

Դպրոց-պարտեզն իրական խնամված պարտեզ է, որը հնարավորություն է տալիս իրականացնելու ամառային լողափնյա, ձմեռային պարտեզների բաց նախագծեր։ Հունիսին, ամբողջ ամառ մեր դպրոց-պարտեզների բաց ճամբարներում լողում, կազդուրվում են, փառատոնային նախագծեր իրականացնում, անվտանգ հեծանվավարությամբ, ուսումնական գրավիչ այլ աշխատանքով են զբաղվում նաև կրթահամալիրում չսովորող՝ ամառը Երևանում անցկացնող, մայրաքաղաքում հյուր 2-12 տարեկան երեխաներ։

Մանկավարժական մեր ձեռքբերումն է դպրոց-պարտեզը, որ, այո, առաջարկում ենք ներդնել Երևանում ու Հայաստանի այլ վայրերում, կազմավորելով դպրոց-պարտեզների-կրթահամալիրների ցանց։ Սա թույլ կտա Երևանում մանկապարտեզների հերթի խնդիրը լուծել, ավելի ճկուն լուծումներ գտնել ծանրաբեռնված դպրոցների համար։ Սրա՞ն էր վերաբերում Հարավարևմտյան Բ-1 թաղամասում անցած շաբաթվա աղմուկը… Բայց ինչպես ձևակերպված է մեր առաջարկներում, ցանցի դպրոց-պարտեզները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմում չեն լինելու, այլ ինքնուրույն են լինելու՝ ինքնուրույն միավորներ, առանց փոխելու իրենց համայնքային ենթակայությունը, իրականացվող կրթական ծրագիրը…  Մենք մոդելն ենք առաջարկում։ Կրթահամալիրի դերը այդ ցանցում այդ դպրոց-պարտեզների ղեկավար, մանկավարժական աշխատողներին վերապատրաստելն է՝ ավելի ամբողջական ներկայացնելու ոչ միայն դպրոց-պարտեզ արդյունքը, այլև դրան հասնելու քայլերը։ Մենք սկսում ենք վերապատրաստումները. համեցեք։

(355) դիտում

Մրցանակակիրների արձագանքներ

0
0

Մրցանակակիրների արձագանքներ 

Ձմեռ պապ մրցանակակիր սովորողներ 

Մրցանակակիրների հրապարակումները «Դպիր» մանկավարժական ամսագրում 

 

(1) դիտում


Viewing all 55 articles
Browse latest View live